26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առողջապահության ինքնարժեքն ընկնելու է. պատգամավոր

Ազգային ժողովն այսօր առաջին ընթեցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց,  որ կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ հիվանդանոցներին իրավունք տրվի միայն այն դեղերը ներմուծել, որոնք քրոնիկ և դիսպանսեր բուժման ծառայությունների համար են: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ  կողմ կքվեարկեն, քանի որ կանխատեսվում է՝ դեղերի գինը նվազելու է, և ընդհանրապես առողջապահության ինքնարժեքն ընկնելու է:

Նախագծի հեղինակ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ մատուցվող ծառայությունները հնարավոր չէ բաժանել դիսպենսերային կամ խրոնիկ հիվանդությունների տեսքի: «Սա առողջապահության համակարգի սկբունքն է»,-ասաց նա: Միքայել Մելքումյանը պնդեց, թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ պայմանավորվածություն ունեն, որ միայն սահմանափակ դեղացանկին է վերաբերելու: «Երկրորդ ընթեցմանը դեմ կլինենք, եթե այդպես չլինի»,-զգուշացրեց նա: Հարցը դրվեց քվեարկության և առաջին ընթեցմամբ ընդունվեց միաձայն՝ 92 կողմ: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ