«Որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար տաղանդներ ծնել չի կարող»
Երևանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է ՝ յուրաաքանչյուր կառավարման ժամանակահատված ունենում է իր դրական և բացասական հետևանքները երկրի տարբեր ոլորտների վրա՝ այդ թվում նաև մշակույթի։
Ըստ բանախոսի՝ հարկավոր է նկատել և շարունակել դրականը, դրան զուգահեռ նաև նկատել և չշարունակել բացասականը:
«Միայն այսպես է հնարավոր ինչ-որ առաջընթաց ապահովել մշակութային կյանքում և առհասարակ յուրաքանչյուր ոլորտում: Մշակութային ոլորտում այս տասը տարվա ընթացքում տարբեր քաղաքականություն է իրականացվել։ Ես կարծում եմ՝ այդ բազմազանությունը, մեծ հաշվով, կապ ունի այն փաստի հետ, որ այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք տարբեր վարչապետներ: Կարծում եմ՝ որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար տաղանդներ ծնել չի կարող, նրանց գործն է բացահայտել տաղանդներին»,- նշեց Ռուբեն Բաբայանը՝ շեշտելով՝ պետությունը պետք է ստեղծի համապատասխան պայմաններ՝ բացահայտված տաղանդներին աջակցելու և նրանց գնահատելու ու տարածելու համար։