Ալեքսանյանի եղբորորդի նորաթուխ թաղապետը ժամանակ չունի.Ժամանակ
“Ժամանակ”-ը երեկ փորձեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանից հետաքրքրվել՝ արդեն իսկ գլուխ հանո՞ւմ է թաղապետի պաշտոնից, այս ընթացքում համայնքային ինչ խնդիրներ է լուծել եւ ինչեր է դեռ պատրաստվում անել համայնքի համար, սակայն նորաթուխ թաղապետի փոխարեն հեռախոսին պատասխանեց կրկին նորաթուխ երիտասարդի ձայնով մեկը եւ ասաց, որ Արտակ Ալեքսանյանն ընդհանրապես հեռախոսազանգերի չի պատասխանում։
Այն հարցին թե որն է թաղապետի այդ տարօրինակ սովորության պատճառը, երիտասարդն արձագանքեց. “Ինքը շատ զբաղված է, գործերը շատ-շատ են, դրա համար էլ չի հասցնում անգամ զանգերի պատասխանել”։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: