ՀՅԴ-ի նախարարական պորտֆելները, հավանաբար, կմնան
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի օրից հստակ բոլոր խոսակցությունների պատասխանը կտրվի, այդ թվում եւ իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ: Նա հորդորեց որոշ ժամանակ սպասել ,և ամեն ինչ կհստակացվի: Միևնույն ժամանակ Արծվիկ Մինասյանը շեշտեց, թե չի կարծում, որ ՀՅԴ-ի նախարարական պորտֆելների հետ կապված փոփոխություն կլինի:
«Չեմ կարծում, որ մեր մասով կարող է փոփոխություն լինել, մանավանդ, որ կոալիցիոն համաձայնագրով հաստատված ծրագրերով ունենք բավականին մեծ անելիքներ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր պաշտոնավարման մասով դեռևս փոփոխություն չկա:
Նախարարի պաշտոնակատարը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո աշխատանքային խնդիրներ կլինեն: