12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ  Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին:

Մինչ նշանակում Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի եւ քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ  նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր է, դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:

Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ