08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Էս ի՞նչ ձև է, որևէ մեկի խիզախության վրա հակադարձելու կասկածներ կա՞ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանին ԱԺ հայտարարությունների ժամին նրան պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ իր ելույթում պիտի խոսեր հասարակական, սոցիալական խնդիրներից:

՛՛Հերթական անգամ շեղում անելու փորձ է արվում, որ ես ու մյուս գործընկերներս այսօր գայինք այստեղ ասեինք, որ թալան է տեղի ունենում, աշխատավարձ են ստանում, բայց մեջից փող են պահում, որ ամիսներով սառցակալած փողոցների վրա ջարդուփշուր լինելուց հետո չկարողանաք գնալ բժշկի մոտ բուժվեք։

Դրա համար հայտնվում են սպասարկուներ, ովքեր հայտնի ուժերից անձնական վիրավորանքներ են հասցնում, որպեսզի մենք էլ հետո վեր կենանք պատասխան տանք, շեղվենք։ Նպատակը մեկն է՝ առկա խնդիրներից շեղել՛՛,-ասաց նա։

Տիգրան Ուրիխանյանը բարկացավ. ՛՛Էս, էս ինչ ձև է, սա խորհրդարանին վայել պահվա՞ծք է, ինչ-որ աճպարարություն, խորհուրդներ, ռենիկարնացիա, սա ի՞նչ ձև է լավ, որևէ մեկի խիզախության վրա հակադարձելու կասկածներ կա՞ն՛՛:

Պատգամավորը հայտարարեց, թե չեն շեղվելու այդ թեմաներից և տրամադրություններն էլ բարձր են պահելու:

՛՛Իմիջայլոց մտքովս լավ բան էր անցել, էս ժողովուդրը վերջերս շատ գյուռ-գյուռ է շնչում, արտահանում է, մի լավ առաջարկություն կա կառավարությանը՝ չբռնենք օդի հարկ մտցնեք, չափից շատ են էլի շնչում։ ՀՆԱ-ի ցուցանիշ բարձրացնել, թե չէ  ռենիկարնացիա, աճպարարություն՛՛։

Նշենք, որ Կարեն Ավագյանն իր ելույթում նշել էր.

՛՛Վերջին շրջանում քաղաքական փոքրամասնությունը սկսել է գործարկել, այսպես կոչված,  նոր տեխնոլոգիա. ճնշում՝ քաղաքական մեծամասնության վրա։ Պետք չէ չարաշահել մեծամասնության հանդուրժողականությունն ու համբերությունը. դրանք անսպառ չեն։

Փոքրամասնությունը եթե չի միանում այդ նախաձեռնություններին, չի ներկայացնում խելամիտ այլընտրանք, ողջամիտ առաջարկներ, ապա մնում է կարեկցել նման փոքրամասնությանը։ Այդ դեպքում նրանց մնում են միայն ցանկացած բան տապալելու փորձերը, շանտաժն ու մեղադրանքը։

Եվ առհասարակ, անհասկանալի է, թե ինչպես կարող են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՛՛Ժառանգությունը՛՛, Դաշնակցությունը իրար հետ համագործակցել։ Մի փոքր հետադարձ հայացք գցելով՝ կարելի է պարզել, որ սա հերթական ցածրորակ աճպարարությունն է՛՛։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ