ԱԺ նիստերի դահլիճը գունավոր ծուխ կապեց. ակցիա խորհրդարանի դահլիճում (տեսանյութ)
Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ակցիա անցկացրին:
«ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը և կերտել մեր երազանքների Հայստանը, դրա համար անհրաժեշտ է ապրիլի 13-ին, ժամը 18:30 գալ Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք ազատության ջահը»,-ասաց նա և վառեց գունավոր ֆայր: Նրան միացավ նաև նույն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը և վառեց ևս երկու ծխացող ֆայերներ: ԱԺ նիստերի դահլիճը գունավոր ծուխ կապեց:
Ապա պատգամավորները լքեցին դահլիճը, իսկ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց բացել դահլիճի դռները, որպեսզի մաքուր օդ լինի: