14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց

Որտեղի՞ց են առաջանում ձեր հակամարտություններն ու կռիվները. արդյոք ձեր ցանկություններից չե՞ն, որոնք կռիվ են մղում ձեր մարմնի մեջ։ Ցանկանում եք շատ բաներ, բայց չեք կարող ունենալ, ուստի և սպանում եք։ Նախանձում եք, բայց չեք կարող ձեռք բերել. և ահա կռվում եք ու պայքարում։ Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց. կամ խնդրում եք, և Աստված չի տալիս, որովհետև վատ նպատակով եք խնդրում՝ ձեր հաճույքներին ծառայեցնելու համար։

Անհավատարի՛մ մարդիկ, չգիտե՞ք, որ աշխարհի հետ բարեկամություն անել՝ նշանակում է թշնամություն անել Աստծու դեմ. որովհետև ով ուզում է բարեկամ լինել աշխարհին, ինքն իրեն թշնամի է դարձնում Աստծուն։ Կարծում եք, թե Սուրբ գիրքն իզո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ դրել է մեր մեջ», որի համար նա առավե՛լ մեծ մի շնորհ է տալիս մեզ, ինչպես ասում է Սուրբ գիրքը.
«Տերն ամբարտավաններին հակառակ է, մինչդեռ խոնարհներին շնորհ է տալիս»։

(Հակոբոս առաքյալի նամակը 4:1-6)

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ