07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նորընտիր նախագահը շարունակում է հանդիպումները օտարերկրյա հյուրերի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ  է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ: Քննարկվել են  հայ-ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին,  որտեղ կա զարգացման  ներուժ։

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ  Մուհամմադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ