01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար, զոհվել է 2, վիրավորվել 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 7, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության 3, շորթման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Ընդհանուր առմամբ հանձնվել է որսորդական 5 հրացան, 2 նռնակ եւ տարբեր տրամաչափի 226 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ