24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի լեզվաբանական ընկերության բառարանում ռուսներին անվանում են «մոսկովյան գյավուրներ»

Թուրքիայի լեզվաբանական ընկերության (TDK) կայքի էլեկտրոնային բացատրական բառարանում «ռուս» բառի բացատրությունը ներկայացվում է նաև բացասական երանգով ու վիրավորական շեշտադրումով:

Այսպիսով «ռուս» բառի համար նշված է բացատրության 2 տարբերակ։

1. Ռուսաստանի Դաշնությունում բնակվող արևելասլավոնական ժողովուրդ

2. «Մոսկովյան գյավուր»

Նշենք, որ «գյավուր»-ը բառացիորեն նշանակում է «անհավատ»։ Թուրքերը «գյավուր» են անվանում նրանց, ովքեր մուսուլման չեն: Թուրքերի կողմից գործածվող այդ բառը թշնամական երանգ ունի և պարունակում է արհամարհական ու ստորացուցիչ իմաստ։ Եվ ահա ըստ թուքական բառարանի՝ ռուսները մոսկովյան գյավուրներ են: 

Նշյալ բառարանում այս և մի շարք այլ բառերի բացատրությունը մեծ աղմուկ ու դժգոհություն է առաջացրել սոցցանցերում: 

Համացանցի թուրք օգտատերերից ոմանք իրենց մեկնաբանություններում նշել էին.

«Հետաքրքիր կլինի տեսնել այն մարդկանց դիպլոմները ովքերը կազմել են այս  բառարանը»:

«Այս երկրում կա արդյո՞ք մի բան, որ ճիշտ է ներկայացվում»:

«Չեմ թողնելու, որ դպրոցում սովորող երեխաս օգտվի այս բառարանից»։

«Արդարություն և զարգացում» կուսակցության ենթակայության տակ գտնվող կառույցները պետք է փակել»:

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ