Երեւանում գնչուն բռնությամբ հափշտակել է կնոջ ոսկյա զարդը/տեսանյութ/
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ու ոսկեղենը հափշտակած գնչուն հայտնաբերվել ու բերման է ենթարկվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել էր ապրիլի 4-ին: Պարզվել է՝ շջրիկ առեւտրով զբաղվող երիտասարդը մարտի վերջին եկել էր կնոջ տուն: Կինը նրանից ապրանք է գնել՝ վճարելով 200 ԱՄՆ դոլար եւ 12 հազար դրամ: Վաճառականը նկատել էր, որ կինը հյուրասենյակի անկյունում կախազարդով եւ խաչով ոսկյա շղթան: Մի քանի օրից երիտասարդը վերադարձել էր, խնդրել կնոջը, որ սպասք գնի իրենից՝ նշելով, որ գումարի կարիք շատ ունի: Տանտիկինը երիտասարդին միրգ էր հյուրասիրել՝ նախապես ոսկեղենը պահելով դարակում: Մի քանի բաժակ կոնյակ խմելուց հետո երիտասարդը խոհանոցից գնացել է հյուրասենյակ, ապա վերադարձել ու հարձակվել կնոջ վրա:
«Ինձ սկսեց խեղդել, թե ինչու ես թաքցրել շղթան… սպանում էր, ճար չկա, ասացի՝ թող, կտամ շղթան»,- ոստիկաններին պատմել է կինը:
Երիտասարդը վերցրել էր շղթան ու դիմել փախուստի:
Ոստիկանները բացահայտել են գողությունը կատարած անձին: Գենա ներկայացած անձը Մոլդովայի քաղաքացի Նիկոլայ Ֆիրարոն է եղել, որը Հայաստանը լքելիս հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: