Առաջին անգամ. 168 Ժամ
«Հայաստանն առաջին անգամ ցույց տվեց մեծ եվրասիական ցամաքում, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները համադրելի են, եթե կա նման քաղաքական կամք»,- Աժ մշտական հանձնաժողովներում ՀՀ-ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարել Է Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը արձանագրելով, որ համաձայնագիրը ՀՀ արտաքին քաղաքականության հաջողված պատմություններից մեկն Է: Ըստ նրա արդեն այս տարի կարող ենք ստորագրել խորհրդարանական գործակցության մասին նոր փաստաթուղթ, այսինքն հարաբերությունները չեն սահմանափակվելու միայն քաղաքական ֆորմատով, այլև կարող են ունենալ ոլորտային ֆորմատներ. «Համաձայնագրի գործի դրվելու պտուղները պետք Է զգա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: