Կտրվի ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ ընդունելության դասապրոցեսի մեկնարկը
Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 18.30` ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի Մեծ դահլիճում /Հասցե՝ Մելիք-Ադամյան 2, 3-րդ հարկ/ տեղի է ունենալու ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ ընդունելության դասապրոցեսի մեկնարկը։ Մեկնարկին ներկա են գտնվելու ՀՀԿ Գործադիր Մարմնի մի շարք անդամներ։ Առաջին դասախոսության թեմա՝ «ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր», բանախոս՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան։
ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երրորդ հոսքում ուսանելու համար ստացվել էր 318 հայտ, որից ընդունվել են 188-ը։
ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի դասապրոցեսի տևողությունն է չորս ամիս և ներառում է հիսունից ավելի բանախոսություն։