23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այդ խելքդ պահիր քեզ. Էրդողանը՝ Մակրոնին

Ապրիլի 8-ին Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության՝ Վանում կայացած ժողովի ժամանակ կոշտ հայտարարություններ է արել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հասցեին։

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև լարվածություն է առաջացրել այն բանից հետո, երբ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել «Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈՒ-SDG) և Անկարայի միջև:

«Բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել մեր դեմ և մեզ հետ խոսում են ահաբեկիչների բերանով, ասում ենք, որ ձեր ճանապարհը դժոխքն է։ Նրանք Ելիսեյան պալատում հյուրընկալում են ահաբեկիչներին և դրանից հետո կանգնում, ինձ խելք են սովորեցնում։ Այդ խելքդ պահիր քեզ: Եթե չգիտես, ապա իմացիր, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները քեզ էլ են զզվեցնելու»,-ասել է Էրդողանը։

Վերջինս նաև Ֆրանսիային մեղադրել է այն բանում, որ ֆրանսիական մի ընկերություն նախկինում օգնել է Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին Սիրիայում թունելներ և խրամատներ կառուցել։

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ