01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք, որի նկատմամբ որևէ կասկած չհարուցենք. Ռուստամյան

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից առաջ  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այն փոփոխությունները, որոնք նախատեսել ենք այս համակարգային փոփոխությունների արդյունքում իրականացնել, պայմանավորված են նախագահի պաշտոնով:

Անդրադառնալով լրատվամիջոցներում աընդհատ շրջանառվող լուրերին այն մասին, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացիություն ունենալու մասին լիարժեք փաստաթղթեր չի ներկայացրել՝ Ռուստամյանն ընդգծեց, որ այդ հարցն անընդհատ շահարկելը տեղին չէ:

«Չեմ կարծում, որ անընդհատ ականներ պետք է դնել նոր պաշտոնյաների տակ: Չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք, որի նկատմամբ որևէ կասկած չհարուցենք: Թողենք մարդը աշխատի, 7 տարին մեկ անգամ է լինելում, էլ չի լինելու: Սա իր համար էլ պատմական շանս է, որ կարողանա լիարժեք աշխատել և պատմության մեջ իր անունը թողնել», – ասաց նա:

Դիտարկմանը, եթե «Ծառուկյան դաշինքը» կոալիցիա կազմի, հնարավոր է, որ ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից և նորից ընդդիմություն դառնա, Ռուստամյանն ասաց. «Այդպիսի բան գոյություն չունի»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ