26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատախազը 3.5 տարի է պահանջել մահացած ծննդկանի գործով բժշկի համար

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ապրիլի 6-ին շարունակվել է  ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատաքննությունը:

 Մեղադրական ճառով հանդես է եկել  գործով մեղադրող Արա Մնացականյանը: Մեղադրող դատախազը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով:

Դատախազը պահանջեց մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին նույնպես մեղավոր ճանաչել սույն հոդվածով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով: 

Մեղադրողի ճառից հետո դատական նիստը հետաձգվել է : Ապրիլի 10-ին նշանակված նիստին տուժող կողմը հանդես կտա ճառով:

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, երկու օր անց էլ նորածին աղջիկն էր մահացել: Գործով կա 2 ամբաստանյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանն էլ 2015թ.-ի հուլիսի 25-ին հերթապահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ