29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ մյուս 2 քաղաքական ուժերի հետ չեք քննարկել. Աբրահամյանը՝ Մանուկյանին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ նիստում հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանին, թե ինչու ՀՀԿ-ին ու ՕԵԿ-ին չեն ներգրավել ՛՛գազային պայմանագրերի՛՛ բացահայտմանն ուղղված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

՛՛Դուք խոսում եք չորս խմբակցությունների անունից: Եվ ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ մյուս երկու խմբակցություններին էլ չեք ներգրավել քննարկումների մեջ:

Երբ գաղափարը առաջացավ, ինչո՞ւ այդ քննարկումների ժամանակ մյուս երկու քաղաքական ուժերի հետ չեք քննարկել: Դուք հիմա անկնալում եք իրենց աջացությունը, որ հանձնաժողովը ստեղծվի, բայց ինչո՞ւ չեք քննարկել՛՛,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը:

 Արամ Մանուկյանն էլ ասաց, որ կա երկու պատճառ: ՛՛Մենք բազմիցս դիմել ենք այս փաստաթուղթը ստանալու և բազմաթիվ անգամ ես դիմել եմ ՀՀԿ-ին, մասնավորապես՝ գազի 23 պայմանագրերը բացահայտելու համար ու ոչ մի անգամ ես չտեսա այն ցանկությունը, որ ասենք ՀՀԿ խմբակցության ղեկավարը ցանկանում է այդ փաստաթղթերը տեսնել: Այն, որ դիմելու համար կաշկանդված էինք, նաև վերջին քվեարկության հետ էր կապված: Մենք այն անգամ էլ ասեցինք՝ մի քվեարկեք այն պայմանագրի համար, որի մեջ չգիտեք՝ ինչ կա՛՛:

Մանուկյանը կոչ արեց կողմ քվեարկել հանձնաժողով ստեղծելու այդ նախաձեռնությանը:

Հովիկ Աբրահամյանն էլ հակադարձեց. ՛՛Երևի դուք էլ եք զգում, որ ճիշտ չեք արել: Պիտի նախագծի կազմանը մասնակցություն ունենային քաղաքական ուժերը, և այդ ժամանակ ակնկալիք կունենայիք: Հիմա բերել եք մի նախագիծ, որը չեք քննարկել, բայց միշտ քաղաքական մեծամասնությանը հորդորում եք, որ քվեարկեն՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ