26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մի քանի օր կաղմկեն հրապարակում, և որևէ բան չի ստացվի»

«Բացարձակ զարմացած չեմ, թե ինչու Նիկոլին Գյումրիում գրեթե ոչ ոք չմիացավ: Այդպես էլ պետք է լիներ: Պատճառները տարբեր են»,-Henaran.am-ի հետ զրույցում խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» կոչվող քայլարշավի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա նկատեց՝ ընտրությունների ժամանակ էլ մեծամասնություն ընտրվեց ՀՀԿ-ն այն պարագայում, երբ հանրության մեծամասնությունը չի ընդունում նրանց վարած քաղաքականությունը:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ գյումրեցիները և ոչ միայն նրանք սարսափելի հիասթափված են քաղաքական ուժերից, օրինակ՝ 2013 թ-ին էլ Րաֆֆի Հովհաննիսյանին էին ձայն տվել, սակայն ապարդյուն: 

«Մարդկանց մոտ այս տեսակետն է.  ելույթներով, նստացույցերով որևէ բան փոխել հնարավոր չէ, մի քանի օր կաղմկեն հրապարակում, և որևէ բան չի ստացվի»: Գագիկ Համբարյանի խոսքով՝ մարդիկ ավելի շատ հիասթափվեցին, երբ սկսվեց ու անարդյունք եղավ քառյակի գործունեությունը: 

«Երբ Գագիկ Ծառուկյանը մարդկանց հավաքեց Ազատության հրապարակում, այնուհետև քաղաքականությունից հեռանալու որոշում կայացրեց։ Նա մարդկանց հուսախաբ արեց: Երևի թե Ղարաբաղյան շարժումից հետո այդ հրապարակն այդքան մարդ չէր տեսել, բայց տեսաք, թե ինչ ստացվեց: Այսօր հասարակությունը մտածում է՝ ոչ միայն ընտրությունների, այլ փողոցային պայքարի միջոցով ևս հաջողության հասնելու որևէ հնարավորություն չկա»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ