29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լևոն Տեր–Պետրոսյանի ֆենոմենն ու ֆիասկոն /վիդեո/

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ՝ Լևոն Տեր Պետրոսյանին: 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

“Երրորդ Հանրապետության որևէ գործչի, բացի Լևոն Տեր–Պետրոսյանից, չի հաջողվել երկու տասնամյակի ընթացքում դառնալ համազգային երկու հուժկու շարժման առաջնորդ, խորհրդանիշ։

Սակայն նաև որևէ այլ գործչի չի հաջողվել նույնքան “հաջող” մսխել նույն այդ շարժումների պոտենցիալը, զրոյացնել դրանց կրեատիվ ռեսուրսը։
Ոչ մի հայաստանյան գործիչ այնքան քաղաքական համարձակություն չի ունեցել, որպեսզի հրաժարական տա այդքան պատասխանատու պաշտոնից՝ կանխելով քաղաքացիական պատերազմի վտանգը։

Բայց նաև՝ քաղաքական անպատասխանատվություն էր պետք ունենալ՝ իշխանությունը հանձնել մարդկանց, որոնց, տարիներ անց, առաջին նախագահը բնորոշեց “ավազակապետություն” հավաքական բառով։

Տեր–Պետրոսյաը միակն է երեք նախագահների մեջ, ով հստակ բանաձևել է ԼՂ խնդրի կարգավորման անհրաժեշտությունն՝ երկրի զարգացման համատեքստում։
Բայց նա նաև չգնաց իրական կարգավորման՝ ԼՂ հարցը դարձնելով էժան շահարկումների առարկա՝ իր հրաժարականին նախորդող փուլում։

16 տարի առաջ՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը թողեց երկրի նախագահի պաշտոնը։
Այսօր էլ՝ նա, ըստ էության, թողել է քաղաքականությունն՝ առանց այդ մասին հրապարակավ հայտարարելու։

Առաջին անգամ՝ մենք ժառանգություն ստացանք Ռոբերտ Քոչարյանի արյունոտ կառավարումը, երկրորդ անգամ՝ Լևոն Զուրաբյանի անդեմ ՀԱԿ–ը։

Հարկ է՝ “ազգովի խնդրել” Տեր–Պետրոսյանին՝ այլևս չվերադառնալ կամ՝ նոր հրաժարականի դեպքում՝ իր հետ տանել սեփական աննման ու անկրկնելի կադրերին…”,-գրել է Սուրենյանցը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ