Շարունակվում է բանկերի թալանը. Ժողովուրդ
Բանկերի դեմ հարձակումներն ու կողոպուտները շարունակվում են: Եւ հատկանշական է փաստը, որ գողոնները այդպես էլ չեն հայտնաբերվում: Նախ 2017 թվականի տարեվերջին՝ հոկտեմբերի 9-ին, Պյոտր Ցիգանկովը գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին՝ հափշտակեց 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմեց փախուստի: Ավելի ուշ՝դեկտեմբերի 17-ին, Ցիգանկովին հայտնաբերեցին Վրաստանի Հանրապետությունում, սակայն շուրջ 4 ամիս է անցել, վերջինիս չեն տեղափոխել Հայաստան, եւ դեռ ավելին՝ 200 հազար դոլար գողոն էլ չկա:
Այս դեպքից հետո՝ փետրվարի 19-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, զինված երկու անձ մուտք է գործել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 4 մասնաճյուղ, հափշտակվել է շուրջ 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար: Այս դեպքից անցել է շուրջ երկու ամիս, սակայն մինչ օրս չեն հայտնաբերվել այն անձինք, որոնք կատարել են կողոպուտը Եւ ահա, ըստ էության, ենթադրյալ հանցագործները՝ տեսնելով որ իրավապահները չեն կարողանում բացահայտել իրենց ով լինելը, շարունակում են բանկերի դեմ իրենց նպատակային կողոպուտները:
Այսքանով ամեն ինչ չավարտվեց, ապրիլի 2-ին դիմակավորված անձը՝ ատրճանակով եւ նռնակով զինված, մուտք է զործել «Ֆաստ կրեդիտ կապիտալ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի՝ Խուդյակովի հասցեում գտնվող գրասենյակ եւ հափշտակել մոտ 6.3 մլն դրամ:
Նշենք, որ այս կողոպուտը կազմակերպած անձը եւս չի հայտնաբերվել: Չի բացառվում, որ այս կողոպուտի դեպքերը մեկը մյուսի հետ շաղկապված լինեն, իսկ թե ինչ կբացահայտի իրավապահ համակագը, կապրենք, կտեսնենք:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: