Մերկապարուհիների հարցը իրար է խառնել պատգամավորներին. Հայկական Ժամանակ
Երեկ Սժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կառավարության ներկայացրած նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ այս օրենքը եթե ընդունվի, ապա հնարավոր կլինի կանոնակարգել բազմաբնակարան շենքերում եւ նրանց մոտակայքում գործող գիշերային ակումբների գործունեությունը:
Փոխնախարարի տեղեկացմամբ օրենքով մեկ տարի ժամանակ է տրամադրվելու գիշերային ակումբների սեփականատերերին, որպեսզի ժամանցի կենտրոնները տեղափոխեն այլ վայր: Իսկ թե բնակելի շենքերից որքան հեռավորության վրա պետք է լինի գիշերային ակումբը, նոր օրենքով որոշելու է համայնքի ավագանին, ինչը, սակայն, պատգամավորների սրտով չեղավ:
Օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների ուշադրությունը սեւեռվեց մերկապարի վրա, եւ այստեղ պատգամավորներին ոչ թե հուզում էր դրա արգելումը կոնկրետ վայրերում, այլ այն, թե ինչպես է այն օրենքում ներկայացված: Օրենքի նախագծում սահմանափակման ենթակա ծառայությունների ցանկում մերկապարը ներկայացվում է հետեւյալ կերպ, հեստապար՝ պարերով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ ւրիվ մերկանում են:
Ծաոուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պնդում էր, որ ձեւակերպումը ճիշտ չէ: «Մենք այլ մշակույթի մարդիկ ենք, մեր մենթայիտետով ինչքանով է ճիշտ, որ մեր օրիորդը կամ մեծահասակը կարդա նման ձեւակերպումը, պետք է լինի մերկապար եւ վերջ, մանրամասներ պետք չէ: Օրենքում ասվում է, որ պետք է մերկապարը արգելվի, որին մենք կողմ ենք, բայց ձեւակերպմանն ենք դեմ: Նախագծում ասվում է՝ աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանալ, դա ո՞րն է: Աստիճանաբար, որ մերկանում են, լրիվ չեն մերկանու՞մ: Այս ձևակերպումը պետք է հանել»,- ասաց Բագրատյանը: Իսկ փոխնախարարն էլ հակադարձեց, որ լրիվ մերկանալու ձեւակերպումը հստակ է տրված:
«Այդ ձեւակերպումը միջազգային օրինակից է»,- ասաց նա: Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիզորյանն էլ այս թեժ քննարկման պահին ասաց. «Իսկ եթե մերկապարուհիներն ընդհանրապես չհանվե՞ն»: Դահլիճն այս հայտարարությունից հետո ծիծաղից պայթեց:
Գիշերային ակումբներից լսվող երաժշտության բարձր ձայնի մասով կառավարության ներկայացուցիչներն ու պատգամավորները համաձայնության չեկան: Սերգեյ Բագրատյանը դժգոհեց, որ նախագծում յուրաքանչյուր խախտման համար պետք է սեփականատիրոջը տուգանել 50 հազար դրամով եւ ավելի: Օրինակ առաջին անգամ 50, երկրորդ անգամ 100 եւ այսպես շարունակ:
«Մենք ասում ենք, որ 2-րդ անգամ կրկնվելու դեպքում լիցենզիայից զրկեք: Այսինքն, եթե գիշերային ակումբից երկրորդ անգամ բարձր երաժշտության ձայն է զայիս, պետք է գործունեությունը դադարեցնել, թե չէ միշտ կմուծեն տուգանք ու կշարունակեն նույն վիճակը»,- ասաց նա:
Օրենքի նախագծով կարաոկեն, դիսկոտեկը, սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը եւս գիշերային ակումբների նման բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակե|ի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամ- շակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում չեն գործելու: Այստեղ եւս առարկություններ եղան: Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ցանկում ներառել նաեւ մերսման սրահները: «Մի շենքի աոաջին հարկում երկու մերսման սրահ կա, ասում են քչություն է անում, 3-րղն էլ բացենք»: