24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կոսովոն կարող է լուծել իր խնդիրները առանց Էրդողանի միջամտության»

Կոսովոյի Հանրապետության վարչապետ Րամուշ Հարադինայը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով կոսովոցի պաշտոնյային մեղադրել էր գյուլենական համայնքին աջակցելու մեջ:

Միջանկյալ նշենք, որ  Էրդողանը  Հարադինայի հասցեին նման մեղադրանք էր հնչեցրել այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքից ազատել էր Կոսովոյի ներքին գործերի նախարարին և հետախուզության ծառայության պետին։ Կոսովոյի վարչապետը դժգոհել էր, որ գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով Կոսովայում ձերբակալվել էր 6 ուսանող։ Նշյալ ուսանողները  արտահանձնվել էին  Թուրքիայի հետախուզական ծառայությանը (MIT)։

Կոսովոյի վարչապետը, նշելով, որ ինքը նման օպերացիա իրականացնելու համար թույլտվություն չէր տվել,պատասխանել է Էրդողանի հնչեցրած մեղադրանքներին:

«Կոսովոն կարող է լուծել իր խնդիրները առանց Էրդողանի միջամտության»:

Թուրքիայի նախագահն էլ արձագանքել է. «Կոսովոյի վարչապետ, այդ ո՞ւմ հրամանով նման քայլ արեցիր։ Այդ երբվանի՞ց ես սկսել Թուրքիայում հեղաշրջում իրականացնել փորձողներին պաշտպանել»։

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ