19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Լավ էլի, Խանդոյան էս ի՞նչ եք անում». Ծռերը խանգարում են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը:

Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:

«Սասնա ծռերի» անդամները ակնհայտ արհամարանք են ցուցաբերում և տեղերում բարձրաձայն խոսում և ծիծաղում են:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բազմաթիվ անգամ դիտողություն արեց, սակայն իրավիճակը չի փոխվում: Երբ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) ուզում էր դուրս գալ դահլիճից դատավորը խնդրեց նստել, որովհետև դահլիճից դուրս եկած այլ ամբաստանյալներ էլ կան.«Լավ էլի, Խանդոյան էս ի՞նչ եք անում»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ