29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Որ դեպքում է Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր

”ՍԴ-ը մայդանի ամենալավ վայրը չէ, ես հասկանում եմ պարոն Բագրատյանի ասածը, բայց դա երևի թե որպես վայր փոքր է, այնուամաենյիվ Ազատության հրապարակը ամենամեծ էնէրգետիկա տվող վայրն է ու ամենամեծ սիմվոլն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ի պատասխան հարցի, թե ինքն էլ է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի նման կարծում, որ մարդիկ մարտի 28-ին պիտի հավաքվեն ՍԴ-ի դիմաց ու հնարավոր այնտեղ նույնիսկ մայդան ու իշխանափոխություն լինի:

Մարտիրոսյանը կարծում է, որ ՍԴ-ը Հայաստանում ընդամենը նախագահականին ենթարկվող հերթական կառույցներից մեկն է: ”Նույն հաջողությամբ կարող ենք գնալ ու ինչ-որ նախարարության դիմաց հանրահավաք իրականացնել: Մեր պահանջը իշխանություններից է, ոչ ՍԴ-ից”,-նկատեց նա:

Հարցին, թե հիմա երբ կարծես կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ակտիվանում է, իշխանափոխության հնարավորություն տեսնում է, Մարտիրոսյանը պատասխանեց. ”Իշխանափոխություն Հայաստանում մի դեպքում կարող է լինել այսօր, ու բոլորս այդ ուղությամբ ենք աշխատելու: Դա եռամիասնությունն է` քաղաքացիական հասարակության, քաղաքացիների ու քաղաքական ուժերի, որոնք դեմ են իշխանությանը: Բոլոր այդ քաղաքական ուժերն իրենց ղեկավարներով, ոչ թե տեղակալներով, խմբակցությունների ներկայացուցիչներով, այլ հենց ղեկավարներով միասին նստեն կլոր սեղանի շուրջ ու միասնական գործընթաց կսկսեն, այդ դեպքում է հանարվոր, իսկ մասնատվածի դեպքում չեմ պատկերացնում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ