26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էրդողանը Թուրքիան վերահսկում է քարոզներով ու բարձրաձայն վիրավորանքներով. New York Times

Ամերիկյան առաջատար «New York Times» պարբերականը ընդարձակ հոդված է հրապարակել՝ վերլուծելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային ելույթները։ «Քարոզներ և բարձրաձայն վիրավորանքներ․ ինչպես է Էրդողանն իր վերահսկողության տակ պահում Թուրքիան» խորագրով հոդվածում թերթի ստամբուլյան բյուրոյի ներկայացուցիչ Կառլոտա Գալլը գրում է․

«Եթե նախագահ Թրամփն աչքի է ընկնում իր թվիթերյան գրառումներով, ապա Թուրքիայի առաջնորդը հայտնի է իր ելույթներով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յուրաքանչյուր աշխատանքային օր երեքական, իսկ հանգստյան օրերին՝ երկուական ելույթ է ունենում։ Նրա գրավիչ ու պայքարի ոգով  ելույթներն իր հաջողության ամենակարևոր գործիքն են։

Նա ժողովրդավարության կողմնակիցներին «կողոպտիչներ» է համարում, ծաղրում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ նրան «փորձանք» անվանելով։ Էրդողանն անուն առ անուն թիրախավորում է իր հակառակորդներին՝ կրոնապաշտությունից հմտորեն անցնելով հարձակողական դիրքերի», – գրում է հոդվածի հեղինակը։

Գալլը նկատում է, որ Էրդողանի հռետորական հմտություններին նախանձում են անգամ նրա մրցակիցները։ Մամուլում չափից դուրս հաճախ հայտնվելու շնորհիվ Էրդողանի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը ևս շատ մեծ է։ Հեղինակը նշում է, որ Էրդողանը կարողանում է սովորաբար անուշադրության մատնված շարքային մարդկանց անունից ազդեցիկ ելույթներ ունենալ, ինչով նմանվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ըստ նրա՝ Էրդողանը հասարակության կողմից ընկալվում է որպես հայր, մեծ եղբայր կամ մտերիմ հարևան։ Իր ստացած կրոնական դաստիարակության շնորհիվ Էրդողանը նաև իր ելույթները հմտորեն համեմում է Մուհամմեդ մարգարեի կյանքից վերցված պատմություններով՝ այդպիսով խոսքին քարոզի բնույթ հաղորդելով։

Իսկ ամերիկյան թերթին հարցազրույց տված Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խոսնակ, պատգամավոր Այհան Բիլգենը Էրդողանի ոճը համեմատել է պոպուլիստ և ավտորիտար գործիչների հետ՝ նշելով, որ  Էրդողանը իր ելույթներով պառակտում է հասարակությունը  և նպաստում հետամնացության խորացմանը։

Հոդվածում տեղ են գտել նաև Թուրքիայի «İyi» կուսակցության պատգամավոր Մերալ Աքշեների՝ Էրդողանին ուղղված խոսքերը․ «Այ ընկեր, մի քիչ լռիր։ Մի քիչ ընտանիքիդ ժամանակ տրամադրիր, մի քիչ նստիր տանդ, պարտավոր չես ամեն թեմայով ելույթ ունենալ, ամեն անգամ պարտավոր չես մատ թափ տալ։ Մի քիչ տանդ նստիր, հանգստացիր, շունչ քաշիր, թող մենք էլ շունչ քաշենք, Թուրքիան էլ շունչ քաշի»։

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ