10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 2-ին աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այցի ընթացքում Էրդողանը ու Պուտինը հեռուստակամուրջի միջոցով կհետևեն Թուրքիայի Գիրեսուն քաղաքում Ռուսաստանի կողմից կառուցվելիք Աքքույու ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը։

Երկու նախագահները կմասնակցեն Անկարայում կայանալիք  ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստին, որին ներկա են լինելու թուրք և ռուս մի շարք նախարարներ։

Նիստի շրջանակներում Պուտինը ու Էրդողանը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ։ Սպասվում է, որ  նիստից հետո  նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ Պուտինն ապրիլի 4-ին մասնակցելու է Անկարայում տեղի ունենալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ ժողովին, որի ժամանակ քննարկվելու է սիրիական  ճգնաժամը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ