Սպանություն՝ Որոտան գյուղում
Ոստիկանության Գորիսի բաժին ապրիլի 1-ին ներկայացել է Որոտան գյուղի բնակիչ Մայիսիկ Հ.-ն և հայտնել, որ Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության կապի և լրատվության վարչությունից, այդ ընթացքում նա ձեռքին եղած դանակով մեկ անգամ հարվածել է Ռոմիկ Օհանջանյանի որովայնին ու փախել:
Ապրիլի 2-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Ռոմիկ Օհանջանյանը վիրահատության ժամանակ մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:
Մայիսիկ Հ․-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: