26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2017 թվականի տարեկան հաղորդումը

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ․ մարտի 31-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանիհաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասինտարեկան հաղորդումը:

Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներումմարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդուիրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը:

2017թ․-ին Պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակականտարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով:

2017թ․ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատություններիերաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի ևմիջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:

Հաղորդմամբ Պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրներիվրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխանառաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանիիրավաբանությունը։

Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորենգործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ:

2017թ․ ընթացքում Պաշտպանը շարունակել է ակտիվ համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի մի շարք կառույցների, միջազգայինգործընկերների հետ: Այդ տեսանկյունից, հատկանշական են Պաշտպանի միջազգային այցերը և հանդիպումները ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունգարիայում և Ռումինիայում, որոնց ընթացքում Ռ.Մելիքյանը գործուն քայլեր է կատարել միջազգային կապերի ձևավորման և առկա կապերի ամրապնդման, Արցախիքաղաքացիների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնման և 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրագործված վայրագությունների վերաբերյալ ԱՀՄԻՊ զեկույցների հանրայնացման ու միջազգայնացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ