26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է

Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել։

Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։

Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության:

Նշենք, որ գիշերը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում  տեսակցել է տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակով և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ