25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բելգիայում գործող «Նաիրյան» ուսանողական միությունը կդառնա հայապահպանության կռվան

 Բելգիայում գործող «Նաիրյան» ուսանողական միությունն արդեն օրինական, փաստացի գրանցում է ստացել՝ ըստ այդ երկրում գործող օրենքների։

Ուսանողական միությունը թեև վաղուց դե ֆակտո գոյություն ուներ, սակայն այն հիմա պետական գրանցում է ստացել և աշխատանքներ է իրականացնելու նոր թափով ու նոր գաղափարներով։ Ուսանողները, բնականաբար, նշել են այս ուրախալի առիթը․ մարտի 31-ին Բրյուսելում կազմակերպվել էր տոնական երեկո, որին ներկա էին հայտնի բելգիահայեր, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Henaran.am-ի հետ զրույցում բելգիահայ, «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման ՀԿ նախագահ, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը նշեց՝ «Արթուր Ասատրյան» բարեգարծական հիմնադրամը մշտապես սատարել է տաղանդավոր ու բանիմաց երիտասարդներին, ուստի աջակցելու է նաև «Նաիրյան» ուսանողական միությանը։

«Մենք կփորձենք ավելի խորացնել կապերը Հայաստանի ու «Նաիրյան» ուսանողան միության միջև։ Ես ինքս էլ, երբ Հայաստան ժամանեմ, կփորձեմ խոսել ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ, տվյալներ կփորխանցեմ, որպեսզի սերտ համագործակցություն ստեղծվի։ Հնարավոր է ՝ «Նաիրյան» ուսանողական միության անդամների մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, գա Հայաստան՝ համագործակցելով Սփյուռքի նախարարության հետ և համախմբվելով ինչ-որ ծրագրի շուրջ», – նշեց Արտակ Սերգոյանը։

Վերջինս ընդգծեց՝ վերոնշյալ ուսանողական միության կազմում ընդգրկված են ճարտարապետներ, ինժեներներ, ֆիզիկոսներ և այլ մասնագետներ, ովքեր կփորձեն հետաքրքիր ու յուրօրինակ բիզնես- ծրագրեր ներկայացնել։ Ուսանողները կաշխատեն յուրաքանչյուր ոլորտում նորարարություններ, նոր գաղափարներ ներկայացնել։ «Ուսանողները հիմնականում զբաղված են իրենց ուսմամբ։ Իհարկե, արձակուրդների ու հանգստյան օրերի ընթացքում նրանցից շատերը աշխատում են՝ փորձելով անձամբ հոգալ իրենց ծախսերը, ինչը շատ գովելի է։ Ես կարծում եմ ՝ «Նաիրյան» ուսանողական միությունը իր գաղափարնելով, ներուժով ու նոր խոսքով կարող է հայապահպանության հզոր կռվան դառնալ․ այն կմիավորի Բելգիայում ապրող բոլոր հայ ուսանողներին՝ մեկ տանիքի տակ, որտեղ կարծարծվեն հայապահպանությանը, հայոց լեզվին, հայկական մշակույթի պահպանությանը վերաբերող հարցեր ու խնդիրներ․․․

Պետք է ասեմ՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 23-ին Բրյուսելում գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ «Նաիրյան» ուսանողական միությունը կազմակերպում է մոմավառություն։ Սա արդեն ավանդական դարձած միջոցառում է․ կարծեմ՝ 5-6 տարի է, ինչ այս միջոցառումը կազմակերպվում է։ Ուսանողներն առաջիկայում կփորձեն իրենց խոսքն արտահայտել նաև քաղաքականության ասպարեզում՝ կազմակերպելով կոնֆերանսներ, ժողովներ, որոնց ընթացքում կփորձեն պաշտպանել ոչ միայն Բելգիայում ապրող հայերի, այլև ողջ հայության շահերը։ Նախատեսվում է, որ կկազմակերպվեն քննարկումներ նաև բանավեճի ֆորմատով, որոնց ընթացքում կքննարկվեն նաև Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Ադրբեջանի վարած ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականությանը վերաբերող հարցեր», – ասաց Արտակ Սերգոյանը՝ հույս հայտնելով, որ «Նաիրյան» ուսանողական միությունն առաջիկայում կընդլայնվի՝ իր կազմում ներառելով նաև եվրոպական մյուս երկրների համալսարաններում սովորող հայ ուսանողներին։

29939811_10216600198856535_145396228_n

29855430_10216600200776583_2021735785_n 29919919_10216600201056590_97191899_n

29855345_10216600201136592_437583199_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ