Դա մեկ մարդու որոշելու հարց չէ . ինչո՞ւ Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում չի շնորհվում
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու այս հարցին: Նա ասել է, որ դա մեկ մարդու որոշելու հարց չէ։
«Արմենակ Ուրֆանյանի մայրը հայ մոր փայլուն օրինակ է, որը սպա է ծնել ու դաստիարակել։ Մայր, որը այդ սպայից եւ ցանկացած ոչ պակաս հասկանում է՝ ինչ է նշանակում հայրենիքի պաշտպանությունը։ Ես հանդիպել եմ իր հետ, մեծ հարգանք ու ակնածանք ունեմ իր նկատմամբ, այդ դժգոհությունը հայտնել է նաեւ մինչ իմ նշանակվելը։ Ես բացատրել եմ, որ այ գործընթացը մեկ անձի կամ փոփոխված նախարարի մակարդակի լուծելու խնդիր չէ։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, եւ համադրելով բազմաթիվ հանգամանքներ հատուկ հանձնաժողովները միջնորդություն ե ներկայացնում նախարարին, նախարարն էլ նախագահին եւ որոշվում է»,–նշել է լ է Վիգեն Սարգսյանը։
Նախարարը ասել էլ է, որ երախտագիտությունը հայտնելու այլ միջոցներ էլ կան եւ մանրամասնել նախարարության «Դուք մենակ չեք» ծրագրի մասին։
Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտը հակառակորդի հետ անհավասար մարտում մինչեւ վերջ չնահանջելով աձնազոհաբար կռվել է, մի քանի անգամ հետ մղելով հակառակորդի գրոհները: