18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը ԱԺ ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել

ԱԺ 2012թ. սեպտեմբերի 12-ի լիագումար նիստի՝ պատգամավորական հայտարարությունները եւ կառավարության հետ հարցուպատասխանը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարան» հաղորդամամբ եթեր հեռարձակվեցին ոչ ամբողջությամբ, էական կրճատումներով: Հաղորդումից դուրս են մնացել գործող իշխանությունների եւ կառավարության համար առավել տհաճ, սուր հարցադրումներ պարունակող դրվագները:

Այսպիսով տեղի է ունեցել “ԱԺ Կանոնակարգ” ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերի բացահայտ խախտում: ԱԺ կանոնակարգի նշված դրույթները ԱԺ հայտարարություններն ու հարցուպատասխանը ամբողջությամբ ցուցադրելու իմպերատիվ պահանջ են պարունակում:

“Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցությունը տեղի ունեցածը գնահատում է որպես ընդդիմությանն ու լայն հանրությանը տեղեկատվական շրջափակման մեջ պահելուն ուղղված քաղաքականության հերթական աղաղակող դրսեւորում:

Չխորշելով օրենքի կոպտագույն խախտումներից, իշխանություններն անում են ամեն ինչ, որ հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն չստանա Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում տեղ գտած կարեւորագույն իրադարձությունների մասին:

“Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցությունը ԱԺ գործող ղեկավարությունից պահանջում է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել 2012թ. սեպտեմբերի 12-ի խորհրդարանական հայտարարություններն ու կառավարության հետ հարցուպատասխանը “ԱԺ կանոնակարգ” օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի պահանջներին համապատասխան ամբողջությամբ համահանրապետական հեռուստատեսային եթեր հեռարձակելու, եւ հետագա հայտարարությունների եւ հարցուպատասխանների բնականոն եւ ամբողջական հեռարձակումը հեռուստաեթերում ապահովելու համար:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ