04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Եթե Սերժ Սարգսյանը գնում է այդ քայլին, մեծ պատասխանատվություն է ստանձնում»

Նախկին մարզպետ, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ ՀՀԿ-ում դժվար թե դիմակայեն, եթե Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշի դառնալ վարչապետ: Henaran.am-ի հետ զրույցում նա նախ նշեց, որ ի սկզբանե, չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կորոշի, ի վերջո, դառնալ վարչապետ, սակայն նրա վերջին հարցազրույցից դա պարզ դարձավ:

«Եթե գնում է այդ քայլին, ուրեմն պիտի գիտակցի, թե ինչքան մեծ պատասխանատվություն է ստանձնում։ Բայց եթե նա սկսի փոփոխություններ անել, ապա արդեն իր պատվի խնդիրը կլինւ»,-ասաց Խաչատրյանը:

Վերջինս նկատեց, որ սխալ են ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, թե եթե իրենք, այսինքն՝ կուսակցության ղեկավարը կազմը կամ ընդհանրապես կուսակցությունն ամբողջությամբ որոշի, որ նախագահը պիտի լինի վարչապետի իրենց թեկնածուն, ապա նա պետք է հնազանդվի: «Դա կլինի, միայն եթե Սերժ Սարգսյանն ինքը ցանկանա դա»,-նշեց նախկին մարզպետը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պայքարին, ապա Վիգեն Խաչատրյանն, իհարկե, կողմ է դրան, սակայն ասում է. «Առանձին-առանձին են, կրկին անջատ են պայքարում, սա արդեն մեծագույն խնդիր է, բայց լավ է, որ գոնե պայքար կա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ