Ալիևի բարի ախորժակը կխեղդենք. երկրապահը պատրաստ է/տեսանյութ/
Ապրիլյան պատերազմի զոհերի ոգեկոչման արարողությունների շարք էին կազմակերպել պատանի երկրապահները: Նախ ծաղկադրում կատարվեց ԵԿՄ վարչության տարածքի խաչքարերի պուրակում, ապա՝ Եռաբլուրում:
Եռաբլուրում ծաղիկներ խոնարհվեցին անհայտ կորած ազատամարտիկների խորհրդանշական հուշարձանի մոտ, Սպարապետի, զոհված երկրապահների շիրմաքարերի մոտ, իսկ ոգեկոչման հիմնական արարողությունն իրականացվեց Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների շիրմաքարերի մոտ:
Զուգահեռաբար հիշատակման արարողություններ էին կազմակերպվել ամբողջ Հանրապետության եւ Արցախի եղբայրական գերեզմաններում, պանթեոններում, պատմական հուշարձանների մոտ: Բոլոր այս միջոցառումների ժամանակ պատանի երկրապահներին ուղեկցում էին երիտասարդ երկրապահներն ու պատերազմի մասնակից ավագ սերնդի երկրապահները: