Դուք չվախեցաք փառավոր մահից և մահացաք հանուն հայրենիքի…
Ապրիլյան պատերազմի հերոսների հայրենասիրության և հայրենիքի համար արյունը և սեփական կյանքը չխնայելու մասին կարելի է հարյուրավոր տողեր գրել և խոսել անվերջ:
2016 թ. Ապրիլ ամսին Ադրբեջանական կողմի ագրեսիայի և անհիմն ռազմական ոտնձգությունների արդյունքում, ինչքան էլ որ ցավալի է մենք ունեցանք զոհեր՝ զոհեր , ովքեր մերօրյա հերոսներ են՝ մեզ պես մարդիկ, ովքեր ապացուցեցին որ ոչ ոք իրավունք չունի մոտ գալ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության սահմաններին: Ապրիլին հայ ազգը ցույց տվեց , որ հանուն ընդհանուր գաղափարի և Հայրենիքի պաշտպանության մենք բոլորս մեկ ազգ ենք և մեկ զինվոր:
Ապրիլյան հերոսների սխրանքն անգին է և նրանք ապրում են և ապրելու են մեզ հետ , մեր կողքին:
Մարդն ապրում է այնքան ժամանակ , ինչքան որ նրան հիշում են…
Տեղին է ասված «Քաջեր միշտ էլ կան, զե՛նք է հարկավոր քաջերի ձեռքին», իսկ հայ ազգն ապացուցեց , որ մեր երկրում քաջերի պակաս չկա:
Քաջեր ովքեր լինելով 18-20 տարեկան ցույց տվեցին թե ինչ գիտակից և անվախ է հայ երիտասարդը, հայ ազգը և վերջ ի վերջո հայ զինվորը:
Տեղին է մեջ բերել Ֆիդել Կաստրոյի խոսքերը.<<Թող հայրենիքը քեզ նայի հպարտությամբ: Մ՝ի վախեցեք փառավոր մահից: Մեռնել հանուն հայրենիքի նշանակում է ապրել>>:
Հայրենիքը նայում է Ձեզ հպարտությամբ մեր ՀԵՐՈՍՆԵՐ, քանի որ դուք չվախեցաք փառավոր մահից և մահացաք հանուն հայրենիքի, այդ իսկ պատճառով դուք ողջ եք:
Հ.Գ. ՝ Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
ՀԵԱ նախագահ ՝ Աշոտ Անդրեասյան