04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 250.000 թուրքական լիրա (63000 դոլար) փոխհատուցում:

Դատական հայցի առարկան օրեր առաջ Քըլըչդարօղլուի արած հայտարարությունն է, որում Էրդողանին անվանել էր «Ֆեթթոլահական ահաբեկչական կազմակերպություններ»-ի (FETÖ-գյուլենականներ շարժում) քաղաքական թև:

«FETÖ-ի քաղաքական թևը չբացահայտելու համար է երկրում արտակարգ դրությունը երկարաձգվում: Առաջին անգամ եմ ասում՝ FETÖ-ի թիվ մեկ քաղաքական թևը հանրապետության նախագահի աթոռը զավթած անձն է»,- ասել էր Քըլըչդարօղլուն:

Այս հայտարարությունից հետո Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Հայաթի Յազըջըն հայտարարել էր, որ Քըլըչդարօղլուն դեռ կվճարի իր այդ խոսքերի համար:

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ