06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Մեղրիի քաղաքապետին ոչ ոք չի կարող ստիպել կուսակցական դառնալ

Henaran.am-ի խմբագրությունը նամակ է ստացել ընթերցողից, թե անկուսակցական, Մեղրիի նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը դիմում է գրել ՀՀԿ շարքերն ընդունվելու համար: Փորձեցինք նրանից ճշտել, թե արդյո՞ք կուսակցական է դառնալու: Բնականաբար, նախ  նրան շնորհավորեցինք քաղաքապետ ընտրվելու առիթով:

“Շնորհակալ եմ, բայց էդպիսի ընտրություններ չպետք է լինեն: Ես եկել եմ, որ կուտակված  հարցերը  լուծեմ”,-ասաց նա: Արշավիր Հովհաննիսյանի խոսքով, ոչ մեկը չի կարող նրան ստիպել այս կամ այն կուսակցության շարքերն ընդունվել:

Իր իսկ խոսքով, կուսակցականությունը կխանգարի աշխատանքին: Հետեւաբար, կշարունակի մնալ անկուսակցական: “Եթե թույլ տրվի էսպես ասել, իմ կուսակցությունը Հայ առաքելական եկեղեցին է: Վերջ”,-ասաց քաղաքապետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ