Առաջին խնդիրը եղել է դեղատոմսի միջոցով անտիբիոտիկի կանխելը
Դեղերը դեղատոմսներով վաճառելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հարց հնչեց այն մասին, որ հիմա Առողջապահության նախարարությունը վերահսկում է, որ անտիբիոտիկները շատ չօգտագործվեն մարդկանց կողմից, այսինքն անառիթ չկիրառվեն, սակայն բազմաթիվ ուսումնասիրություններ եղեն, որ ուտելիքների մեջ են հայտնաբերվել հակաբիոտիկներ:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, որ կառավարության կողմից ունեն հաստատված ռազմավարություն, որն ուղղված է հակաբիոտիկների նկատմամբ այդ անտեղի օգտագործելու պայքարին, նաև սննդի միջոցով հակաբիոտիկների ստեղծմանն է ուղղված: Նա հավելեց, որ ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, նաև գյուղատնտեսության նախարարության մասնագետներն են ընդգրկված: «Ցավոք սրտի, այս խնդիրը շատ կարևոր է և առկա է, բայց եթե հակաբիոտիկն օգտագործվում է օրգանիզմի կողմից առանց ջերմային մշակման, իսկ երբ սննդի միջոցով են ստացվում, դա այլ է, առաջին խնդիրը եղել է դեղատոմսի միջոցով կանխելը»,-ասաց նա: