Վերնաշեն համայնքի նախկին ղեկավարը 5 միլիոն դրամի յուրացում է կատարել
Ոստիկանությունը Վերնաշեն համայնքում խոշոր չափի յուրացման դեպք է բացահայտել:
Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվեց, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի նախկին համայնքապետ Միքայել Բաղդասարյանը համայնքի որոշ հատվածներում գազաֆիկացման աշխատանքներ կատարելու պատրվակով շուրջ 5 միլիոն դրամ է փոխանցել շինարարական եւ տնտեսական ապրանքներիմառեւտրով զբաղվող տարբեր ընկերությունների եւ ձեռներեցների:
Նախնական քննությամբ պարզվել է, որ ապրանքները ձեռք են բերվել մասնակիորեն եւ որոշ հատվածներում գազաֆիկացում չի կատարվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը շարունակվում է:
Մանրամասները տեսանյութում