29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կա՞ մեկը, ով տեսնում է Սինգապուրի հրաշքը Հայաստանում»

Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը, նրա անդամները էֆեկետիվ կառավարում ասելով հասկանում են հիմնականում կրճատում, և նրանց ներկայացրած հաշվարկը՝ 7.5 տոկոս տնտեսակ աճի վերաբերյալ, որևէ կապ չունի իրական զարգացման հետ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:
«Նրանց համար առաջնային են ծախսերի կրճատումը, այո, սա ընդունելի է, սակայն պետք է գիտակցել, որ կառավարումն ու զարգացումն էլ իրենց հերթին ծախսատար են: Հիմա բյուջեն փորձում են լցնել, լցնում են ժողովրդի հաշվին հարկեր ավելացնելով, սակայն ժողովուրդը եթե այդ հնարավորությունները չունի, դա էլ չի աշխատի»,-ասաց Իգիթյանը:

Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի առջև դրված խնդիրը ժամանակավոր կառավարումն էր, ՀՀԿ-ի ճակատաը բաց պահելը ընտրությունների ժամանակ, ինքը խոստացավ, որ Հայաստանը Սինգապուրի կվերածվի: «Բայց կա՞ մեկը, ով տեսնում է Սինգապուրի հրաշքը Հայաստանում»,-հարցնում է նա:

Վերջինս նկատեց՝ այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հուշել, թե որտեղ է թախված կոռուպցիան, իրականում այն թաղված էլ չէ, կիրառվում է բոլոր ոլորտներում, ամեն մեկը կարող է ասել նաև, թե որ օլիգարխներն են տիրապետում մենաշնորհներին, դա գիտեն բոլորը: 

«Իսկ սա նշանակում է, որ շատ կարճ ժամանակում կարելի է արմատակոխ անել կոռուպցիան Հայաստանում, սակայն հիմա ավելի շատ մարդիկ են ժողովրդի և պետության բաժիններից օգտվում»,- եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ