09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արա Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին

Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, մարտի 24-28-ը կլինի Ժնեւում (Շվեյցարիայի Համադաշնություն): 

Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ: 

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանին:  

 
ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ