«Մարդա կարողա հաջորդ նիստին լավանում ա, չեք ուզո՞ւմ»/տեսանյութ/
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին մեկնարկած «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց՝ Կարո Եղնուկյանի առողջական վիճակի պատճառով։
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի զարկերակային ճնշումը նորմայից բարձր է: Դատարան ժամանած բժիշկները ներարկում են արել, Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ առողջական խմնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին: Դատավորն էլ նշեց , որ առանց Եղնուկյանի հնարավոր չէ շարունակել նիստը: Հաջորդ նիստը հաջորդ հինգշաբթի է՝ մարտի 29-ին:
Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դիմեց դատավորի և նշեց, որ Եղնուկյանի առողջության հետ կապված միջնորդություն է ներկայացվել, սակայն դատավորը շրջանցում է:
«Մարդա կարողա հաջորդ նիստին լավանում ա, չեք ուզո՞ւմ»,-նշեց դատավորը: