26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տա, որ Գագիկ Ծառուկյանը երկու ակումբ հիմնի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել «Էրեբունի» ակումբը:  «Խնդրում եմ բառերի մեջ զգույշ եղեք: Ակումբը դուռ չի, որ բացվի, փակվի: Ակումբը ստեղծվում է: Ես միշտ դեմ եմ եղել, որ ակումբը բացվի, ոնց բացվում են, այդպես էլ փակվում են:

Ազնվորեն, չգիտեմ, թե ինչ նոր ստեղծվող երկու ակումբի մասին է խոսքը: Սպորտի նախարարը եկել է ինձ հետ հանդիպման, քննարկել ենք, ասել են, որ երկու ակումբ են ցանկանում ստեղծել, ասել եմ, որ թույլ չեմ տալու նույն ֆինանսավորման աղբյուրից լինի երկու ակումբ, քանի որ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն արգելում են նույն ֆինանսավորման աղբյուրից նույն առաջնությունում լինի 2 ակումբ:

Բացի դա, մեր կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ ակումբն օդի միջից, առանց որևէ առաջնության մասնակցելու, հայտնվի Բարձրագույն խմբում»,-ասել է նա՝
անդրադառնալով լուրերին, որ Ծառուկյանը մտադիր է 2 ֆուտբոլային ակումբ հիմնել` Աբովյանի «Կոտայք» և Երևանի «Լոկոմոտիվ»:

«Ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել, ասել եմ, որ «Էրեբունի» ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, իմ հորդորով նրանք վերցրել են այդ ակումբը, որը մոտ ժամանակներս կարծում եմ կանվանափոխվի «Կոտայք»: Այդ ժամանակ, Ֆեդերացիան ու Գործկոմը կարող են որոշում կայացնել, որ Առաջին խմբից թիմերը բարձրանան Բարձրագույն խումբ: Դա մեր իրավասությունների մեջ է մտնում: Հակառակ դեպքում, անթույլատրելի է»,- ասել է ՀՖՖ-ի նախագահը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ