06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: 

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի և ավանդի համար՝ ընդգծելով հատկապես մշակութային համագործակցությունն աշխուժացնելու ուղղությամբ Ջովաննի Ռիչուլիի դերակատարությունը, որը դրսևորվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագրերին նրա գործուն աջակցությամբ: Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան, որի արդյունքում աճել են առևտրաշրջանառության ծավալները, ավելացել են Հայաստանում իտալական ներդրումները: 

Նախագահ Սարգսյանը Ջովաննի Ռիչուլիին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա մշտապես ջերմությամբ կհիշի Հայաստանում անցկացրած տարիներն ու երկրից կհեռանա վառ տպավորություններով և կատարած պարտքի զգացումով:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իտալիայի հետ հարաբերությունները խորացնելու գործում և հույս է հայտնել, որ Հայաստանում Իտալիայի նոր դեսպանը նույն ջանասիրությամբ կշարունակի զարգացնել երկկողմ կապերը: 

Դեսպան Ռիչուլին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, թե ուրախ է, որ որպես դեսպան իր վերջին առաքելությունը կատարել է հենց Հայաստանում՝ հնամենի պատմություն և մշակույթ ունեցող մի ժողովրդի երիտասարդ պետությունում: Նա վստահեցրել է, որ ապագայում անպայման կվերադառնա Հայաստան:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների և ներուժի շուրջ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ