17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահը ցավակցել է ԱՄՆ դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ Բենգազիում տեղի ունեցած զազրելի հանցագործության եւ զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.”Մեծարգո պարոն նախագահ,

Խորապես ցնցված եմ  սեպտեմբերի 12-ին Բենգազիում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցչության վրա տեղի ունեցած հրոսակային հարձակման լուրից, ինչին ողբերգականորեն զոհ գնացին դեսպան Քրիս Սթիվենսը եւ երեք ամերիկացիներ:

Այս զազրելի հանցագործությունը հարված էր ոչ միայն ամերիկյան ժողովրդին եւ ամերիկյան կառավարությանը, այլեւ ողջ առաջադեմ մարդկությանը, ում համար արժեք են արդարությունը, ազատությունն ու ժողովրդավարությունը: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը՝ իր բոլոր դրսեւորումներով:

Այս ծանր պահին ԱՄՆ-ի իշխանությունների եւ ժողովրդի հետ կիսում ենք ձեր վիշտը եւ աղոթում զոհերի ու նրանց հարազատների համար”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ