21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Եթե մենք այդպես շարունակենք, երկիր կկորցնենք»

Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարս Միլսը իր հարցազրույցներից մեկի ընթացքում   նշել էր՝   ՀՀ-ում կոռուպցիան մնում է չհաղթահարված, դրա պատճառով բազմաթիվ ոլորտներում բացակայում է առողջ մրցակցությունը։ Ըստ դեսպանի՝ Կոռուպցիան ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը:

Անդրադառնալով ամյս թեմային՝ բնապահպան Կարինե Դանիելյանը Henaran.am-ի հեր զրույցում նշեց․ «Գիտե՞ք՝ մանկությունից երազել եմ անկախ երկիր  ունենալ, շարժումը երբ սկսեց ես հրապարակից դուրս չեմ եկել։ Ես երբեք չեմ պատկերացրել, որ   այսպիսի խնդիրների առաջ կկանգնենք․․․  Ինձ համար մեր երկրում տիրող այս իրավիճակն ուղղակի ողբերգություն է։ Մեր ազգը մեծ վտանգի առաջ է կանգնած,  բայց հայրենասեր մարդիկ  կան, որոնք ինքնազոհ գնում են, զոհվում, որ դրանց շնորհիվ ազգի գոնե մի մասն ի վերջո փրկվում է»։

Կարինե Դանիելյանը նշեց՝  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի դիտարկումները, իհարկե, օբյեկտիվ են։

«Հենց որ մի քիչ հանգիստ վիճակ է լինում,  անմիջապես ի հայտ են գալիս այն  մարդիկ, որոնք իրենց անձնական շահը շատ ավելի բարձր են դասում, քան հանրային շահը։ Եվ մենք ի վերջո կորցնում ենք այդ հանգիստ վիճակը։ Եթե մենք այդպես շարունակենք,   երկիր կկորցնենք», –  ասաց Կարինե Դանիելյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ