26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատժելով Ժիրայր Սեֆիլյանին՝ ռեժիմը քարկոծում է Հայաստան-Սփյուռք կապը.հայտարարություն

Հետևելով դատավարության ընթացքին, միանգամայն պարզ է դարձել, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառվում է քաղաքական հաշվեհարդար իր ընդդիմադիր գործունեության պատճաոով: Ներկայացված մեղադրանքները հիմնված են բացառապես կեղծ ցուցմունքների վրա:

Դատավարության ընթացքում չի ներկայացվել որևէ իրեղեն ապացույց, որը կարող էր Ժիրայր Սեֆիլյանին կապել մեղադրանքների հետ: Ընդհակառակը, գործում ներգրավված և մեղադրվող այլ անձինք մատնանշում են քննչական մարմինների կողմից իրենց նկատմամբ կիրառված ճնշումների մասին, որպեսզի նրանք կեղծ ցուցմունքներ տան Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ: Այս բացահայտումները ոչ մի ընթացք չեն ստացել, և քննիչների կողմից կատարված ապօրինությունները անտեսվել են:

Մեղադրող կողմի ներկայացրած 11 տարվա պատիժը ապտակ է թե արդարադատությանը, և թե հայոց պետականությանը: Այս դատավարությունը հանդիսանում է ևս մեկ ցայտուն ապացույց, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի արդարադատություն, և ցանկացած անձ կարող է հայտնվել ճաղերի ետևում, եթե Սերժ Սարգսյանը այդպես ցանկանա, նույնիսկ եթե այդ անձը ազգային հերոս է, ինչպիսին Ժիրայր Սեֆիլյանն է:

Այս խայտառակ դատավարությունը կրկնակի վնասակար է այն բանի համար, որ Ժիրայր Սեֆիլյանը սփյուռքահայ է: Պատժելով Ժիրայր Սեֆիլյանին՝ ռեժիմը քարկոծում է Հայաստան-Սփյուռք կապը և վանում է սփյուռքահայերին հայրենիքից:

Հայտարարում ենք մեր անվստահությունը Հայաստանի ողջ դատաիրավական համակարգի նկատմամբ, որը Սերժ Սարգսյանի ձեռքում վերածվել է քաղաքական հաշվեհարդարների գործիքի: Դատապարտում ենք ռեժիմի ապօրինությունները և անարդարությունները Ժիրայր Սեֆիլյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների նկատմամբ, և պահանջում ենք նրանց բոլորին ազատ արձակել: Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի առողջ ուժերին միանալ մեր պահանջին:

Փարիզ 19/03/2018

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ