Նորից մեկ կդառնանք ու կսատկացնենք դրանց /վիդեո/
Հետախույզ վետերանների միության նախագահ Սուրեն Կարապետյանը պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր տիրապետում են զինվորական արվեստին: Պատերազմի դաշտին նա բոլորից լավ է ծանոթ, ինչքան հրաշալի ընկերներ է կորցրել և քանիսի կյանքն է պահել զինվորական ճիշտ դիտարկումների շնորհիվ:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը նկատեց, որ մեր բանակին ռեֆորմներ են հարկավոր: Չնայած ազատամարտիկը բազմաթիվ հարցերում փոխհամաձայնության չի գալիս ներկա բանակի ղեկավարների հետ, բայց եթե Աստված չանի պատերազմ լինի, կրկին կպաշտպանի մեր երկրի սահմանները.”Նորից մեկ կդառնանք ու կսատկացնենք դրանց…”,-նշեց ազատամարտիկը:
Նրա խոսքով` բանակը սկիզբ է առնում ազատամարտիկների պայքարից, և հունվարի 28-ը նաև ազատամարտիկների տոնն է:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: