12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Տիեզերքում տեղի է ունենում անհամաչափություն, գուցե նաև`«երկրաշարժ»

Տիեզերքը ստեղծվեց բարի նպատակով և այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդ ունի մեկ գլխավոր նպատակ` հանդիպում Տիրոջ հետ: Երբ բանական մարդու նպատակը նպատակաուղղված չէ գլխավոր նպատակին, ապա տիեզերքում տեղի է ունենում անհամաչափություն, գուցե նաև`«երկրաշարժ»:

Յուրաքանչյուր հավաքույթ, եկեղեցում թե տանը, երբ հիմնված չէ Աստծո պատգամների, և այդ նպատակի վրա, ունի կեղծ բնույթ, թաքնված բարեպաշտության շղարշի տակ: Երբ ես ու դու հանդիպում ենք, և ողջ հանդիպման ընթացքում ոչ մի խոսք չենք խոսում Քրիստոսից և Աստվածաշնչից, ուրեմն մեր հանդիպման արդյունքը գոհացուցիչ չէ և չի ուղղված այն բարի նպատակին: Մեր առջև դնենք մի բարի նպատակ` հասնելու Գլխավոր նպատակին, որի համար խաչվեց մեր Տերը:
Իսկ Սիրաքը ասում է. Ով քարը երկինք է նետում, այն իր գլխին կ՚ընկնի. 
(Սիրաք 26:28)

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ